ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ են իրականացվում
Անօդաչու թռչող սարքերի հետախուզական նպատակներով իրականացվող թռիչքները Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում վերականգնված են: Փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«ՀՀ-ում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո վերսկսվել են ժամանակակից անօդաչու թռչող սարքերի` «Леер», «Гранат» և «Заставка», հետախուզական նպատակներով իրականացվող թռիչքները: Ձմեռը թռիչքները տեղի կունենան էքստրեմալ` 1600-2200 մետր բարձրութան և 5-ից մինչև -30 աստիճան ցուրտ եղանակային պայմաններում»-, նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, հետախուզական թռիչքները իրականացվելու են գիշեր-ցերեկ ժամային ռեժիմով, իսկ սարքերի գլխավոր առանձնահատկությունը թռիչքի ժամանակ այլ օբյեկտների համար վերջիններիս կատարյալ անտեսանելի լինելն է: ԱԹՍ-ները ի զորու են լուծել միաժամանակ մի քանի մարտական խնդիր:
Նախորդ շրջանում նույն տեխնիկան հաջողությամբ փորձարկվել է նաև շոգ եղանակային պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ