Բարաք Օբամա. Իրանը կարող է տարածաշրջանային գերտերություն դառնալ
«Իրանը կարող է տարածաշրջանային գերտերություն դառնալ»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ զարգացումներին, մասնավորապես նշել է. «Եթե Իրանը միջուկային խնդրի հարցում համապարփակ երկարաժամկետ համաձայնագրի ստրագրմանը հավանություն տա, ապա նա կարող է վերածվել տարածաշրջանային գերտերության»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման վերջին տարիներին Միացյալ Նահանգները Թեհրանում դեսպանություն բացեն, Բարաք Օբաման պատասխանել է. «Ես երբե՛ք չեմ ասում երբե՛ք. Երկկողմ հարաբերությունները պետք է քայլ առ քայլ, աստիճանաբար վերակենդանան»:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում