Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ կասկածներ են առաջանում
Ադրբեջանի ղեկավարությունն իր քաղաքականությամբ փակուղի է տարել երկիրը և հիմա սահմանում իրավիճակը սրելով փորձում է այդ վիճակից դուրս գալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ և միջազգային հանրության կողմից հնչում են դատապարտող հայտարարություններ, Ադրբեջանն իր քայլերով փորձում է շեղել ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության շփման գծում, որը բերում է մարդկային զոհերի ու շատ ավելի Ադրբեջանի կողմից»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին և դիտում են իրենց զինվորներին որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների, ամեն օր հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ:
«Իհարկե, դա չի նշանակում, որ պետք չէ շարունակել գործողությունները, չնայած մեծ հարց է՝ միջազգային հանրության, հայության ջանքերն ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց ավելի հարցեր ու կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ»,- ասաց Է. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ