Եգիպտոսի հեղափոխության 4-րդ տարելիցին 23 մարդ է զոհվել
Առնվազն 23 մարդ է մահացել, 90-ը վիրավորվել Եգիպտոսում «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարելիցի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Հայտնվում է, որ հունվարի 26-ին անկարգությունների վայրում հայտնաբերվել է նախօրեին զոհված երկու անձնաց դի: Առավել շատ դիեր` 20, գրանցվել են Կահիրեի Ալ-Մատարի արվարձանում, որտեղ տեղի են ունեցել առավել թեժ բախումներ:
Հունվարի 25-ին ցույցեր են տեղի ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Գիզայում, Դամանհուրում: