ԱՄՆ-ը մտադիր է սերտորեն համագործակցել Հունաստանի նոր կառավարության հետ
Երբ հայտնի է դարձել, որ Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունը, ԱՄՆ-ը հայտարարել է նոր կառավարության հետ սերտորեն համագործակցելու մասին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը` հղում անելով Agence France-Presse-ին:
«Մենք շնորհավորում ենք Հունաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի առիթով և անհամբերությամբ սպասում ենք, երբ հնարավոր կլինի սկսել սերտ համագործակցությունը նոր կառավարության հետ»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մարկ Ստրոն:
Նշենք, որ վերջին տվյալներով, «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 36 տոկոսը, իսկ «Նոր ժողովրդավարություն»-ը՝ 28 տոկոս: Հունաստանում հաշվարկել են, որ ձախերը 300 տեղ ունեցող խորհրդարանում 9 մանդատ ավել կստանան աջերից:
Նախորդող հրապարակում՝
Հունաստանի վարչապետն ընդունել է պարտությունը