Եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահի նման ղեկավար ունենար, գործերը շատ ավելի հաջող կընթանային. Ռոգոզին
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների գործերն ավելի հաջող կընթանային, եթե ամերիկացիներն ունենային այնպիսի առաջնորդ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության նախագահն է։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, այս մասին Ռոգոզինն հայտարարել է «Ռոսիա» հեռուստաընկերության եթերից։
«ՌԴ նախագահը ռազմաարդյունաբերական ոլորտն անձամբ իր ձեռքով է ղեկավարում, հասկանալով դրա նշանակությունը թե պաշտպանության, թե, ընդհանրապես, պետության համար։ Այդ ոլորտում չկա որևէ հարց, որը կարող է վրիպել նրա` որպես ականավոր պետական գործչի ուշադրության կենտրոնից։ Եթե ամերիկացիներն ունենային նման նախագահ, ապա նրանց գործերը ևս հաջող կընթանային»,-ասել է Ռոգոզինը։