Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն անգամ փորձ չի արել ձեռք բերել ցեղասպանության վերաբերյալ փաստեր
Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրեց վաղը ՄԻԵԴ Մեծ պալատում «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործի որոշ մանրամասներ և պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցին, թե Հայաստանը ներգրավվել է գործում որպես երրորդ կողմ, որքանով կարող են երրորդ կողմի փաստարկները լինել ազդեցիկ և ազդել գործի ելքի վրա՝ Գ Կոստանյանը պատասխանեց, որ երրորդ կողմը հանդիսանում է դատավարության լիարժեք անդամ է դատարանի կողմից որպես երրորդ կողմ ներգրավվում են այն սուբյեկտները՝ պետություններ, ֆիզիկական, իրավաբանական անձինք, որոնց ասելիքը կարող է կարևոր նշանակություն ունենալ։
«Սրանով է պայմանավորված, որ բազմաթիվ կազմակերպություններ, ֆիզիկական անձինք դիմել էին երրորդ կողմ ներգրավվելու համար, սակայն շատերին դատարանը մերժել է»,-ասաց Գ․Կոնստանյանը։
ՄԻԵԴ կայացրած վճռում հոլոքոստի վերաբերյալ նշվում է գազային խցերի առկայությունը, իսկ ինչպիսի փաստարկներ է ներկայացնում ՀՀ-ն հարցին՝ Գ․Կոստանյանը պատասխանեց․ «ՄԻԵԴ-ը ցեղասպանության փաստին սկսեց գնահատական տալ՝ առանց որևէ ապացույց քննարկման առարկա դարձնելու։ Դատարանը փորձ անգամ չի արել ձեռք բերելու տեղեկություններ, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ ու փաստարկված գնահատելու այդ համադրությունը։ Մեր հիմնական փաստարկն այն է, որ դատարանն այս հետևության եկել է՝ առանց որևէ փաստեր ներկայացնելու, առանց փաստերը քննարկման առարկա դարձնելու»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ այժմ ՀՀ-ն ներկայացրել է այնպիսի փաստեր՝ քաղաքական, պատմական նշանակության, որոնք չեն կարող պատշաճ գնահատականի չարժանանալ դատարանի կողմից։
Նախորդիվ`
Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու է