Է. Նալբանդյան. Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշիռ մոտեցումը
Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշիռ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Բանակցությունների ընթացքում ես իմ գործընկերոջը ներկայացրեցի այն ջանքերը, որոնք Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ուղղվում են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց նախարարը:
Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանի ցանկությունն է ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա: Նրա խոսքով, իրենց ցանկությունն է, որ տարածաշրջանի երկրներում հաստատվի խաղաղություն, կայունություն: