Պուտինը ուկրաինական հակամարտության սրման համար մեղադրել է Կիևին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում քաղաքական երկխոսություն սկսել Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների միջև։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինը խոսել է Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։
«Պուտինն ընդգծել է Կիևի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսության հաստատման ծայրաստիճան կարևորությունը արյունահեղության դադարեցման և ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանը խթանելու նպատակով», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հավաստիացրել է գործընկերներին, թե Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը վերջին օրերին սրվել է նախևառաջ Կիևի իշխանությունների` աշխարհազորայիններին ուժային ճնշման ենթարկելու որգեդրած քաղաքականության հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ