Արիզոնայի համալսարանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված համաժողով կանցկացվի
2015 թվականի մարտի 21-ին և 22-ին Արիզոնայի պետական համալսարանի Սանդրա Դեյ Օ'Քոնորի անվան իրավաբանական քոլեջում կայանալու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված համաժողով: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը` հղում կատարելով համալսարանի պաշտոնական կայքին:
Համաժողովը կազմակերպել են «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի» հանձնաժողովի իրավաբան ուսանողներները: Այն կրում է «100 տարի անց» խորագիրը: Համաժողովին մասնակցելու են գիտնականներ, բանախոսներ` աշխարհի տարբեր երկրներից:
Համաժողովը հովանավորում են Արիզոնայի պետական համալսարանի Հրեա իրավաբան ուսանողների ասոցիացիան, Մելիքյանը կենտրոնը, Հրեական ուսումնասիրությունների կենտրոնը, Պատերազմի ապագայի կենտրոնը, Պատմական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրությունների դպրոցը, ինչպես նաև անհատական հովանավորներ: