Քաղաքական 15:47 28/01/2015

Պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք. Հ. Նաղդալյան

Այսօր` ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ: Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ Բաքվի ջարդերին, Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնամյակներով քարոզած հայատյացության քաղաքականությանը:

Ելույթում ասված է. «Հարգելի գործընկերներ,
Երբ Հալեպում, Քեսաբում, Դեր Զորում պայթեցվում էին քրիստոնեական եկեղեցիները, հայկական եկեղեցիները՝ նույն ձեռքն էր գործում, որ պայթեցրեց Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիները: Նույն ձեռքն էր, որ Փարիզի կենտրոնում գնդակահարեց «Շարլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարիչներին: Նույն ձեռքն է զազրելի հետևողականությամբ անապատում գլխատում խաղաղ մասնագիտության մարդկանց: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրներ լուծելուց անցել է կրոնական պատերազմի՝ մուսուլմանները քրիստոնյաների դեմ: Բայց դա խաբուսիկ տպավորություն է: Քաղաքակրթությունների պատերազմ չկա: Այո, այսօր շատ պետություններ, ովքեր տասնամյակներով իրականացնում էին մուլտիկուլտուրիզմի քաղաքականությունը, սկսել են ընդունել իրենց ձախողումը: Ո՞րն է պատճառը: Քաղաքականությու՞նն էր սխալ, թե՞ իրականացումը ճիշտ ճանապարհով չի կատարվել: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա ու վաղվա մեր անելիքների մասին: Ավելի կոնկրետ՝ միմյանց հասկանալու, միմյանց արժեհամակարգերը հարգելու, ավանդույթները գնահատելու ու պարզապես տարրական համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Թվում է՝ այնքան պարզ ու հասկանալի ճշմարտություններ են, որ նույնիսկ քննարկելը ավելորդ է, բայց այս պարզ ու հասկանալի ճշմարտությունները աշխարհում ամեն օր պարտվում են այս ու այն տեղ հնչող կրակոցների առաջ: Իսկ մենք դասեր չենք քաղում: Մենք շարունակում ենք դատապարտումի իմաստուն խոսքեր ասել՝ այդքանով ավարտելով մեր առաքելությունը: Քիչ չէ՞: 


Նա, ով բուժում է վիրավոր գիշատչին, պատասխանատու է նրա մագիլների համար՝ հին ճշմարտություն է: Ահաբեկչության արտաքին դրսևորումն է կրակող մարդը, իսկ արմատները իրենց հուզող հարցերը զենքը ձեռքն առած լուծել ցանկացող մարդկանց խմբավորումների ֆինանսավորման, սպառազինման ու քաղաքական հովանավորչության մեջ են: Արաբական աշխարհում ծագած կոնֆլիկտներին հազարավոր եվրոպացիներ են մասնակցել՝ այսօր դա վիճակագրական փաստ է, և նրանք ծագումով արաբներ կամ մուսուլմաններ չէին, նրանց մեծամասնությունը եվրոպացիներ էին, որ մայրցամաքից մայրցամաք էին գնում ոչ արկածախնդրության ծարավից, այլ՝ տուրք տալով գաղափարական ու գաղափարախոսական այն ագրեսիային, որ ահաբեկչական կազմակերպությունները մեծ հաջողությամբ զուգադրում են զինված պայքարի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք նախ պարտվում ենք մեր տանը, հետո՝ մեր տուն մտնողների առաջ: Հանդուրժողականության ու համակեցության մեր կանոնները վերանայել է պետք, մեր արժեհամակարգերը պաշտպանունակ դարձնել է պետք, որպեսզի որևէ ագրեսիվ ու մոլորեցնող գաղափարախոսություն չկարողանա ներթափանցել մարդկանց ուղեղները: Դա առաջին հերթին պետության, բայց հաջողության հասնելու համար՝ ողջ հասարակության գործն է:

Ես ուզում եմ հատկապես կարևորել իրավիճակի ճշգրիտ ու համարժեք գնահատման անհրաժեշտությունը, որովհետև շատ հաճախ տարբեր նկատառումներից ելնելով՝ տրվում են պարիտետային ու ոչ ադեկվատ գնահատականներ, որն էլ պատճառ է դառնում ահաբեկչության հետագա ծավալման: Ընդամենը մի քանի օր առաջ լրացավ Բաքվի հայկական ջարդերի 25-ամյակը: Դա պետական ահաբեկչություն էր՝ կազմակերպված ու իրագործված ամենադաժան ու անմարդկային մեթոդներով:

Ադրբեջանի Հանրապետության գործող իշխանությունը, որ իրեն չի համարում 90-ականների «Ազգային ճակատի» իրավահաջորդը, այդպես էլ դատապարտումի կամ զղջումի մեկ բառ չգտավ վաղեմության ժամկետ չունեցող այն սպանությունների համար, որ արյունով էին ողողել Բաքվի փողոցները, որոնց մասին պարզ գրել է ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին: Ի պատասխան այսօրվա Բաքվում այրվեցին Այլիսլիի գրքերը, իսկ նա դավաճան ու ազգուրաց հռչակվեց: Զարմանալի չէ, որովհետև պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք: Ի՞նչ, եթե ոչ սեփական ժողովրդի նկատմամբ քաղաքական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի տասնամյակներով քարոզած հայատյացությունը և ամեն օր հնչող պատերազմի սպառնալիքները հարևան Հայաստանի հասցեին: Ի՞նչ, եթե ոչ ռազմական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի ռազմական բյուջեի տարեցտարի բազմապատկումն ու հարձակողական զինատեսակների ձեռքբերումը: Եթե ահաբեկչություն չեն, ի՞նչ են 1994-ին կնքված զինադադարի ամենօրյա խախտումներն ու չդադարող հրաձգությունը շփման գծում, անցյալ ամռան դեպքերը, որ կարող էին պատերազմի վերածվել, վերջապես՝ հայկական ուղղաթիռի խոցումն ու զոհված օդաչուների մարմինները տաս օր կրակի տակ պահելը, որպեսզի հնարավոր չլինի հողին հանձնել:

Ես սա ասում եմ սրտի խոր ցավով, որովհետև զոհվում են 18-20 տարեկան պատանիներ, թե հայեր և թե ադրբեջանցիներ, որ պիտի ապրեին ու ապրեին: Ու եթե մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ի՞նչ են պաշտպանում մեր հարևանները: Տարածաշրջանում խաղաղությու՞նն ու կայունությու՞նը: Հայաստանն ու հայերին թիվ մեկ թշնամի հայտարարելու իրենց իրավու՞նքը, որպեսզի բոլոր ներքաղաքական ու սոցիալական խնդիրները թշնամու գոյությամբ արդարացնեն:

Սթափվել է պետք: Նախորդ դարերի պատմությունը բոլորիս ապացուցել է, որ պատերազմներով, սպանություններով, ահաբեկչություններով լուծված խնդիրները կարճ կյանք են ունենում՝ մինչև հաջորդ պատերազմը, հաջորդ սպանությունն ու հաջորդ ահաբեկչությունը: Մենք արժանի ենք խելամիտ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, որը հնարավոր կդառնա միայն ընդհանրական գիտակցության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, որոնց անհրաժեշտությունը, հույս ունեմ ու հավատում եմ, գիտակցում է իմ գործընկերների գերակշիռ մեծամասնությունը: Եվ եթե մենք ուզում ենք ազատվել այդ չարիքից, պիտի հասկանանք, որ ահաբեկչությունը ուրիշինը չի լինում, ուրիշի զոհ չի լինում, ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից ու դավանանքից»:
 

Նախորդող հրապարակումներ՝
Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հիշեցրել է Թուրքիայի կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձերի մասին
Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար. Հ. Նաղդալյան
Մի´ խաբեք ինքներդ ձեզ, մի´ եղեք երեսպաշտ. Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
«Թուրքիան ցանականում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության 100-ամյակից»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}