ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել ՌԴ դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն մտադիր է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները ևս կես տարով: Հղում տալով «Ռյուչըրս» գործակալությանը՝ «Լենտան» նշում է, որ այս մասին հայտնի է դարձել ԵՄ արտգործնախարարների հայտարարությունից: Աղբյուրը հայտնում է, որ այս փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա վաղը՝ հունվարի 29-ին, իսկ վերջնական որոշումը կընդունվի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ՝ փետրվարի 12-ին:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ արտգործնախարարները դիմել են Եվրահանձնաժողովին խնդրանքով, որ վերջինս ընդլայնի «սև ցուցակն»՝ այնտեց նոր անուններ ընդգրկելով:
Նշենք, որ այս տարվա մարտին լրանում է ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը: 2014 թվականին Բրյուսելը 21 ռուս և ուկրաինացի չինովնիկների ներառել էր պատժամիջոցների ցուցակում՝ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ անցկացված հանրաքվեի հարցով: 2014 թվականի ընթացքում պատժամիջոցների ցուցակը մի քանի անգամ ընդլայնվել է: