Առաջին անգամ հայերեն ենթագրերով հաղորդաշար Թուրքիայի հեռուստաեթերում
Թուրքական Med Nuçe հեռուստատեությամբ այսուհետև եթեր կհեռարձակվի հայկական մշակույթին նվիրված լրագրող Բագրատ Էստուկյանի հեղինակային «Պատուհան» հաղորդաշարը: Այն էկրաններին կհայտնվի ամեն ուրբաթ Ստամբուլի ժամանակով 16.00-ին:
Թուրքական «demokrathaber.net» լրատվական կայքը գրել է, որ նշյալ հաղորդումը եթեր դուրս կգա թուրքերեն լեզվով, բայց արևմտահայերեն ենթագրերի միջոցով կենթարկվի թարգմանության:
Աղբյուրի դիտարկմամբ` սա նորություն է և առաջին անգամ է թուրքական հեռուստաեթերում: Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո հայերեն տեքստը կտարածվի նաև սոցմեդիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին