«Հեզբոլլահ»-ը լարվածության թուլացման ուղերձ է հղել Իսրայելին
Իսրայելը հայտարարել է, որ ուղերձ է ստացել լիբանանյան «Հեզբոլլահ» շաւժումից առ այն, որ սահմանային բախումներից հետո չի ցանկանում գործողությունների հետագա թեժացում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի խոսքով, այդ ուղերձն իրենց է հասել ՄԱԿ-ի առաքելության միջոցով, սակայն Իսրայելի բանակը մարտական պատրաստվածության է բերված:
Հիշեցնենք, որ նախօրեին «Հեզբոլլահ» -ի զինյալները Շեբաայի ագարակներ կոչվող վայրում հարձակվել էին իսրայելական զինվորական շարասյան վրա, ինչի հետևանքով սպանվել էր 2 հրեա զինվոր և ՄԱԿ առաքելության իսպանացի խաղաղապահ: