Մոսկվայում կայացել է Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի և Պուտինի հանդիպումը
«ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց Վելայաթին ՌԴ նախագահին է փոխանցել Հասան Ռոհանիի ուղերձը»,-այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական և նախագահի հատուկ բանագնած Ալի Աքբար Վելայաթին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վելայաթին Ռուսաստանի նախագահին է փոխանցել Հասան Ռոհանիի ուղերձը՝ կապված երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների հետ:
Հիշեցնենք, որ օրերս Թեհրան էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ քննարկել էր ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին, անջատողականությանն առնչվող հարցեր: Կողմերը շեշտել էին տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:
Թեմային առնչությամբ նախորդող հրապարակումը՝
ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. Իրանի և Ռուսաստանի միջև հնարավոր է վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվի