Ռուսաստանը կվերանայի ԵԽ-ին անդամակցության հարցը
Ռուսաստանի նկատմամբ ԵԽԽՎ կողմից պատժամիջոցների երկարաձգման որոշումը Ռուսաստանի առջև Եվրախորհուրդը լքելու հարց է դնում: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ԵԽ-ին անդամակցության հարցը կախված է քաղաքական իրավիճակից և կվերանայվի 2015-ի վերջին: Պուշկովը միաժամանակ ասել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը կասեցրել է ԵԽԽՎ-ում իր գործունեությունը, ինչը ռուս պատվիրակներին ձայնից զրկելու պատասխանն է:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն մինչև 2015 թ. ապրիլ, ռուսական պատվիրակության անդամներին զրկել է քվեարկելու և Վեհաժողովի ղեկավար մարմիններում աշխատելու իրավունքից: Որոշմանը կողմ է քվեարկել 148, դեմ՝ 64 պատգամավոր:
Ա. Պուշկովի կարծիքով, ռուս պատվիրակներին ձայնից զրկելու որոշումը լուրջ հարված է համաեվրոպական միջխորհրդարանական երկխոսությանը: Ռուս պաշտոնյան այն կարծիքին է, որ ԵԽԽՎ այս որոշումից հետո բարձրանալու է այլ կազմակերպությունների դերը, օրինակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովինը:
Այսպիսով, ԵԽԽՎ-ն այլևս չի կարող Ռուսաստանում դիտորդական առաքելություն իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում