Հորդանանի իշխանությունները գերիների փոխանակում են առաջարկել ԻԼԻՊ-ին
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները սպառնում են սպանել հորդանանցի օդաչու Մոազ Ալ- Կասասիբային, եթե կին-ահաբեկիչ Սաջիդա Ալ-Ռիշավին մինչև հունվարի 29-ի երեկոյան ազատ չարձակվի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ինտերնետում հայտնվել է մի ձայնագրությունը, որում ևս մեկ պատանդ` ճապոնացի Կենջի Գոտոն, կոչ է անում կնոջը տանել Թուրքիայի հետ սահման մինչև հունվարի 29-ի մայրամուտը: Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհը խոստացել է ազատել Սաջիդային, եթե գրոհայիններն իրենց հերթին ազատեն օդաչուին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԻԼԻՊ-ը Ճապոնիայի իշխանություններին 72 ժամ էր տվել 200 մլն փրկագին վճարելու համար, որպեսզի ազատ արձակի Կենջի Գոտոյին և Հարունա Յուկավային: 72 ժամից հետո տեղեկություն հայտնվել Յուկավային սպանելու մասին:
Նշենք, որ Սաջիդա Ալ-Ռիշավին դատապարտվել է 2005 թվականի Ամանում իրականացրած ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար: Իսկ Մոազ Ալ- Կասասիբան գերի էր ընկել 2014 թվականի դեկտեմբերին: Գրոհայինները նրա ինքնաթիռը խոցել էին Ռաքքայի մոտ` Եփրատ գետի մոտից արձակած հրթիռով: