Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը:
Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն: Նա ընդգծել է, որ 2015 թ. հայ ժողովրդի համար կարևոր տարի է. Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս համատեքստում Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի
խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցում պատրաստակամություն հայտնելու համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին և շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝
հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին: Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Պետր Միկիսկան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձևավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական գործակցության զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ