Նիկոլայ Բորդյուժա. «Ուկրաինական ճգնաժամը ՀԱՊԿ-ում տարաձայնություններ չի հարուցել»
Ուկրաինական ճգնաժամը որևէ կերպ չի ազզդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների հարաբերությունների վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ես չեմ նկատել կազմակերպության անդամ երկրների միջև հարաբերությունների սառեցում, հակառակը, բոլոր անդամները բավական ակտիվորեն հանդես են գալիս տարբեր առաջարկություններով: Կան մի շարք հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները տարբերվում են, սակայն հենց դա է հանդիսանում միջազգային կազմակերպության ոգին, որ կարողանանք համաձայնության հասնել, քանի դեռ այն մեզ հաջողվում է»,- նշել է Բորդյուժան:
Վերջինս հավելել է նաև, որ ՀԱՊԿ-ի գործունեության մեջ չի եղել այնպիսի դեպքեր, երբ կողմերի դիրքորոշումները և մոտեցումները այնքան տարբեր լինեն, որ համաձայնության գալը հնարավոր չլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում