Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարությամբ է հանդես եկել, որով ողջունել է օրերս Կրակով քաղաքում տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում Ադրբեջանի նկատմամբ համանախագահների արտահայտած դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք Բարեկամության շրջանակի պաշտոնական կայքից:
«Աներկբա աջակցություն ենք հայտնում օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ արված ձևակերպումներին»,- նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Վերջինիս դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքները միտում ունեն ապակայունացնելու տարածաշրջանը: Ռոշբլուանը նաև հավելել է, որ իրատեսական չի համարում խաղաղության համաձայնագրի պատրաստումն առանց ղարաբաղյան կողմի կարծիքն հաշվի առնելու: Բարեկամության շրջանակի խոսնակը շեշտել է, որ ինքը հստակորեն հակված է պաշտպանելու ղարաբաղյան ժողովրդավարությունը և ոչ թե ադրբեջանական բռնապետությունը:
«Բոլոր դեպքերում կարևոր է իրերն իրենց անուններով կոչել, ինչպես համանախագահները արեցին Ադրբեջանի ռազմական սադրանիք դեպքում, որը նպատակաուղղված էր շփման գծի ապակայունացմանը: Կարևոր է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` օբյեկտիվորեն արտացոլելով փաստերը»,- նշել է Ռոշբլուանը:
Նախորդիվ`
Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները