Ամերիկացի սենատորներն առաջարկում են Իրաքում քրիստոնեական ինքնավարություն հիմնել
Ամերիկացի սենատորներն առաջարկել են Իրաքի Նինվե հովտում քրիստոնեական ինքնավար նահանգ ստեղծել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով իրաքյան Shafaq News գործակալությանը:
17 սենատոր նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որում ԱՄՆ իշխանություններից պահանջել են նպաստել ասորիների և այս շրջանում այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումների դադարեցմանը:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, 2014 թվականին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները կրոնական փոքրամասնություններին դուրս քշեցին Նինվեի հովտից: Հարկադրված տեղահանվածների թիվը հասավ 200.000 մարդու: Նրանք ստիպված էին ապաստանել Իրաքյան Քրդստանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները հրկիզել էին Մոսուլի հայկական եկեղեցին: