Դավաճանության ունակ մարդիկ հաջողությունների են հասնում քաղաքականության մեջ
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր դավաճանում են երկրորդ կեսին, ավելի մեծ հաջողությունների են հասնում քաղաքականության մեջ: Հոգեբան Լյուսի Ռեդֆորդի կարծիքով, դավաճանները կարծում են, որ իրենք երբեք չեն բռնվի: Եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա հույս ունեն, որ ջրից կարող են չոր դուրս գալ: Նույնկերպ են նաև քաղաքական գործիչները: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Հետազոտողները գնահատել են 1000 մարդու տվյալներ, ովքեր դավաճանել են զուգընկերներին: Նրանիցից 235-ը եղել են քաղաքականության մեջ՝ պետական կառույցների ղեկավարներ, խորհրդարանականներ, բարձրաստիճան չինովնիկներ: Հետազոտողներից մեկն էլ նշել է, որ ամուսնության համար նախատեսված ծանոթության կայքերից առավել հաճախ օգտվում են հենց քաղաքական գործիչները:
Հետազոտողներն որպես ասվածի օրինակ մատնանշում են ԱՄն նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Պրեսկոտին, բրիտանացի պատգամավոր Դեվիդ Բլանկետին: