ՆԱՏՕ-ն խորհրդակցություններ է սկսում Վրաստանում ուսումնական կենտրոն բացելու համար. Վերշբոու
Հյուսիս-ատլանտյան դաշինքը մոտակա ժամանակահատվածում ակտիվ խորհրդակցություններ է սկսելու Վրաստանում ուսումնական միավորված կենտրոն բացելու շուրջ։ «Նովոստի Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
«Քննարկել ենք խորհրդականների հիմնական խմբի ձևավորման ընթացքը։ Նրանք մի քանի ամսից կհավաքվեն և կաշխատեն ուսումնական միացյալ կենտրոնի ստեղծման դետալների շուրջ», - Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վերշբոուն։
Վերջինս հավելել է, թե ուսումնական կենտրոնում վերապատրաստում են անցնելու ոչ միայն վրացի զինծառայողներ։
«Առաջին հերթին, պետք է հստակեցվի ոչ միայն կենտրոնի տեղակայման վայրը, այլև դրա առաջադրանքները, առաքելությունն ու նպատակները` ինչպես այն դարձնել առավել արդյունավետ, քանի որ այնտեղ վերապատրաստվելու են ոչ միայն վրացի զինծառայողներ, այլև դաշինքին անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ», - ասել է Վերշբոուն։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում