Frontpagemag. «Իսլամական պետություն: Առաջ և հիմա»
Frontpagemag կայքը հրապարակել է հոդվածագիր Լոյդ Բիլինգսլիի «Իսլամական պետություն: Առաջ և հիմա» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է մեկ դար առաջ և այժմ գործող երկու իսլամական պետությունների՝ Օսմանյան Թուրքիայի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ոճրագործություններին:
«2015 թվականին «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» կամ պարզապես «Իսլամական պետությունը» իր գրավյալ տարածքներում նոր թափով շարունակեց սպանությունները, կոտորածները, հալածանքները և ճնշումները: ԻԼԻՊ-ի աճը շատ արագ էր, սակայն դա չպետք է զարմացնի Արևմուտքի առաջնորդներին, քանի որ 100 տարի առաջ՝ 1915 թվականին, մեկ այլ իսլամական պետություն նույն բանն էր անում:
Խոսքը Օսմանյան Թուրքիայի մասին է, որտեղ հայերը երկար ժամանակ մարգինալացված էին և վտարված: Որպես քրիստոնյաներ՝ հայերը ոչ մի օրինական իրավունքներ չունեին և չէի կարող օգտվել իսլամական դատարաններից:
Հայերի դեմ ցեղասպան գործողությունների ականատեսները շատ են: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուն նույնիսկ գրել է, որ չի պատկերացնում ավելի սարսափելի բան, քան այն, ինչ տեղի էր ունենում ողջ Թուրքիայում: Նրան տաք արդուկ էին դնում հայերի վրա, այրում, հետո պոկում այդ վերքերը: Թուրք Մեհմեդ Ռաշիդը հայերին տանջում էր ոտքերին տաքացած նալ խփելով և նրանց փողոցով քայլել ստիպելով: Նա նաև նրանց խաչել է:
Թուրքերը հայերին կտրատում էին, նորածիններին ժայռերից վայր նետում իրենց մայրերի առաջ: Նրանք այրում էին մարմինները ոչ թե սանիտարական պատճառներով, այլ ոսկի փնտրելով, քանի որ հավատում էին, որ հայերը դրանք կուլ են տվել: Այս խոշտանգումների մասին է գրել Խարբերդում ԱՄՆ հյուպատոս, նախկին փաստաբան և լրագրող Լեսլի Դևիսը:
«Մենք լսում էինք, թե ինչպես էին նրանք Ալլահին կանչում ատելի քրիստոնյաներին սպանելիս: Գիշերը գիշերվա հետևից միևնույն երգը երկինք էր բարձրանում, և թուրքերը շարունակում էին իրենց արյունալի գործը Ծովք լճի մոտ: Հազարավոր հայեր՝ մեծամասամբ անմեղ և անօգնական կանայք և երեխաներ, մորթվել են լճի ափին և բարբարոսաբար այլանդակվել»,-գրել է Դևիսը, ով Թուրքիայի գործողություններն «ահաբեկչություն» է անվանել:
Իսլամական պետությունը (Օսմանյան Թուրքիա. panorama.am) ահաբեկչություն էր իրականացնում չզինված քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ պաշարելով և կողոպտելով նրանց ունեցվածքը: Նրանց կողմից իրականացվող ահաբեկչությունը՝ սպանությունները, խոշտանգումները և դաժանությունները, զանգվածային մաշտաբների էին հասնում: Դա հանգեցրեց ավելի քան 1 մլն զոհի: Սակայն իսլամական վարչակարգից ցավի ոչ մի հայտարարություն չեղավ. միայն ժխտման: 1915 թվականը ոչինչ չարեց ժամանակակից Իսլամական պետությանը և դրա ահաբեկչությունները 2015-ին կանխելու համար: Արևմուտքի ղեկավարներն այդ ընթացքի մեջ պետք է փոփոխություն կատարեն, այլապես աշխարհն ավելի շատ բան կտեսնի, քանի 2015-ին»,-գրել է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ