Չաքրյան. Ինձ համար ավելի կարևոր է ԱՄՆ նախագահի ելույթը, քան մի քանի փոքր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ը գոնե այս տարվա ընթացքում ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչքան էլ ՄԱԿ-ի կոնվենցիան վաղեմության ժամկետ չունի, բայց հետագա ճանաչումը շատ ավելի բարդ կլինի, կրքերը կհանդարտվեն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույն սրությամբ օրակարգում չի մնա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթը, քան մի քանի փոքր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«ԱՄՆ-ը ոչ թե վախենում է Թուրքիայից ու չի ճանաչում, այլ ԱՄՆ-ն աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում ցեղասպանության հետևանքները վերացնելու պատասախանատվությունն է ստանձնում»,- ասաց նա:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններ են՝ Իտալիա (2000), Վատիկան (2000), Շվեյցարիա (2003), Արգենտինա (2003), Գերմանիա (2005), Նիդերլանդներ (2004), Սլովակիա (2004), Լիտվա (2005), Լեհաստան (2005), Վենեսուելա (2005), Չիլի (2007), Բոլիվիա (2014), Ուրուգվայ (1965), Կիպրոս (1975), Ռուսաստան (1995), Կանադա (1996), Ֆրանսիա (1998), Բելգիա (1998), Լիբանան (1997), Հունաստան (1999), Շվեդիա (2010):
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է ԱՄՆ 42 նահանգի կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև մի շարք երկրների տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան