Իտալիայում ընտրել են նոր նախագահ
Իտալիայի նոր նախագահն է 73-ամյա Սերջիո Մատտարելլան: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Երկրի ղեկավարն ընտրվել է խորհրդարանի կողմից երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչների մասնակությամբ կայացած նիստի ընթացքում: Նա կարողացել է հավաքել ձայների մեծամասնությունը չորրորդ փուլում:
Մատտարելլայի թեկնածությունը առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից: Նա նախկինում երկրի Սահմանադրական դատարանի դատավորներից էր:
Իտալիայի նախկին՝ 89-ամյա նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հրաժարական էր տվել հունվարի 14-ին առողջական խնդիրների պատճառով:
Երկրի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը: Պատգամավորները գաղտնի քվեարկում են: