Պենտագոնը հնարավոր է համարում Իրաք ցամաքային ուժեր ուղարկելը
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հնարավոր է սկսի ցամաքային ուժեր ուղարկել Իրաք՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հեգելն ասել է, որ բոլոր կարծիքները պետք է հաշվի առնվեն Իրաքի պարագայում, այդ թվում և ցամաքային ուժեր ուղարկելու, որը հետախուզական տվյալներ կհավաքագրի և տեղացիներին կօգնի ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
Այդ ուժերը միանալու են Իրաքում գտնվող ամերիկացի 4500 զինվորականներին, ովքեր մարզում և օգնություն են տրամադրում կառավարական բանակին ու ոստիկանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին