«Տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ինչ որոշում է կայացնում». ՀՀԿ խոսնակ
«Մենք մնում ենք մեր կարծիքին, մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել, բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական՝ բոլոր ոչ քաղաքական երևույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական ճանապարհով, կիսագրագիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարց լուծելը պետք է դուրս մնան քաղաքական մշակույթից:
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է առաջիկայում համագործակցել ԲՀԿ-ի հետ, ՀՀԿ խոսնակն ասաց. «Մի հատ տեսնենք՝ մարտի 5-ին (ԲՀԿ համագումար) ԲՀԿ-ն ինչ քաղաքականն հայտարարություն է անելու, ինչ է որոշում, ով է մնում քաղաքականության մեջ, ով է դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրում, ինչ մեսիջ են ուղարկում հասարակությանը, նոր կքննարկենք»:
Հարցին, թե ՀՀԿ-ում խղճի խայթ չեն զգո՞ւմ, որ ԲՀԿ-ից պատգամավորներ են դուրս գալիս, նա ասաց. «Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները, ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան: Ես ՀՀԿ խոսնակն ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են դուրս եկել խմբակցությունից ԲՀԿ պատգամավորները»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ