Իսրայելի գլխավոր դատախազությունը կստուգի երկրի վարչապետի նստավայրի համար հատկացվելիք միջոցները
Իսրայելի գլխավոր դատախազությունը կստուգի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի համար հատկացվելիք միջոցների հարցում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկատվությունը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման որոշում է կայացրել երկրի գլխավոր դատախազ Յեգուդա Վայնշտեյնը:
Վերջինս միևնույն ժամանակ հայտարարել է, որ կառավարության ղեկավարը «կասկածներից դուրս է»:
Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն մարտի 17-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո:
Նշվում, որ լուրջ չարաշահումների վերաբերյալ կասկածներ առայժմ չկան, սակայն հետաքննությունը, այնուամենայնիվ, կանցկացվի:
Դատախազությունը նաև ընդգծում է այն հանգամանք, որ մինչ այս պահը հավաքված փաստերը վկայում են կառավարության ղեկավարի անմեղության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին