Մերկելը հույս է հայտնել, որ Մերձդնեստրը չի կրկնի ուկրաինական սցենարը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, թե Մերձդնեստրում իրավիճակը չի զարգանա ուկրաինական սցենարով։ Պատասխանելով հարցին, թե արդյոք կանցլերը մտավախություն չունի, որ Ռուսաստանը նույն քաղաքականությունը կորդեգրի Մերձդնեստրի նկատմամբ, ինչ որ Ուկրաինայի, Մերկելն ասել է. «Հույս ունենք` ոչ»։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք Մերձդնեստրում սառեցված հակամարտության կարգավորմամբ։ Չպետք է մոռանանք այս հակամարտության առկայության մասին, և որ հակամարտության կարգավորման միջազգային ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել։ Այսպիսով, պետք է շարունակենք աշխատանքները։ Դեռևս չենք կարող պնդել, թե Մոլդովայում ևս այնպես է, ինչպես կցանկանայինք», - ասել է Մերկելը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին