Հավանան կառուցողական է որակել ամերիկա-կուբական բանակցությունների երկրորդ փուլը
Նախօրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ամերիկա-կուբական բանակցությունների երկրորդ փուլը ընթացել է «արհեստավարժ, հարգալից և կառուցողական միջավայրում»: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին ասված է Կուբայի արտաքին գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ հանդիպման ժամանակ Կուբայի ներկայացույիչները ընդգծել են մի շարք անհետաձգելի հարցերի լուծման կարևորությունը, ինչը իր հերթին դիվանագիտական հարաբերությունների վերանգնման և դեսպանատների վերաբացման համար «համապատասխան հիմքեր» կստեղծեր:
Կուբական կողմը, մասնավորապես, առաջ է քաշել ահամաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից Կուբայի դուրս բերման և երկրի դիվանագիտական առաքելության`ԱՄՆ ֆինանսկան հաստատություններից օգտնվելու հնարավորության ընձեռնման հարցերը:
Բանակցությունների ժամանակ պաշտոնական Հավանան նաև ընդգծել է դիվանագիտական հարաբերեթյունների բնագավառում միջազգային իրավունքի նորմների պահպանման անհրաժեշտությունը:
Խոսքը, ըստ հայտարարության, մասնավորապես վերաբերում է ընդունող երկրի օրենքները հարգելու և ներքին հարցերին չմիջամտելու խնդրին:
Բանակցություննեռրի ժամանակ կուբական կողմը նաև հայտարարել է երկխոսությունը շարունակելու պատաստակամության մասին:
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը, որը գլխավորել էին Արևմտյան կիսագնդի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը և Կուբայի արտգործնախարարության ԱՄՆ բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալը, կայացել էր Հավանայում այս տարվա հունվարի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ