Դևիդ Քեմերոնը խոստացել է բռնել Ջիհադի Ջոնին
Մեծ Բրիատանիայի վարչապետ Դևիդ Քեմերանը խոստացել է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի բռնեն «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհային Ջիհադի Ջոնին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Աշխարհի որ անկյունում էլ բրիտանացիների նկատմամբ սարսափելի և զազրելի հանցագործություններ կատարվեն, մենք ամեն ինչ կանենք ոստիկանության ու հատուկ ծառայությունների օգնությամբ, որպեսզի դրանք չեզոքացնենք»,-ասել է Քեմերոնը՝ չհաստատելով, որ Ջիհադի Ջոնը 26-ամյա Մուհամեդ Էմվազին է:
Հիշեցնենք, որ վերջերս պարզվել էր, որ Ջիհադի Ջոնը քուվեյթյան ծագումով բրիտանացի Մուհամեդ Էմվազին է, ով բնակվում էր Լոնդոնի արեւմտյան շրջանում: Նա վաղուց էր հայտնի Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով նրան չեն խանգարել մեկնել Սիրիա: Ջիհադի Ջոնը գլխատել է երկու ամերիկացի լրագրողների, երեք բրիտանացիների եւ երկու ճապոնացիների:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում