Արգենտինայում 400 հազար մարդ մասնակցել է երկրի նախագահին աջակցություն հայտնելու նպատակով կազմակերպված հանրահավաքին
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում ավելի քան 400 հազար մարդ մասնակցել է երկրի նախագահ Քրիստինա դե Քիրշներին աջակցություն հայտնելու նպատակով կազմակերպված հանրահավաքին: Այս նասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ակցիային կազմակերպվել է «Կամպորա», «Կոլինա» և «Էվիտա շարժում» երիտասարդական կազմակերպությունների կողմից: Հիշյալ կառույցները մշտապես սատարում են կառավարության և նախագահի որդեգրած քաղաքական կուրսին:
Ակցիայի կազմակերպիչների շարքում եղել են նաև մի շարք արhմիություններ:
Հանրահավաքի ժամանակ հնչեցված իր երեքժամյա ելյութում Քրիստինա դե Քիրշները քննադատել է երկրի դատական իշխանություններին, որոնք, իր խոսքերով, խախտել են երկրի սահմանադրությունը:
Ընդդիմությունն արդեն իսկ ոչ կառուցողական է համարել նախագահի ելյութը` նշելով, որ Քիրշները շրջանցել է մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեպ պայքարի և հարկային բեռի նվազեցման խնդիրները:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 14-ին 1994 թ. Բուենոս-Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված գործի շրջանակներում երկրի գլխավոր դատախազ Խերարդո Պոլիսիտան մեղադրանք էր ներկայացրել նախագահին, ինչպես նաև արտգործնախարարին և երկու քաղաքական գործիչների:
Վերջիններս մեղադրվում են պայթյունը կազմակերպելու համար մեղադրվող երկու իրանցիների անպատժելիությունն ապահովելու համաձայնություն տալու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան