Պորոշենկոն ստորագրել Ուկրաինայում ՄԱԿ-ի և ԵՄ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին անվտանգության խորհրդի որոշումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով ՄԱԿ-ին և Եվրամիությանը դիմելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: Փաստաթղթի ստորագրմամբ երկրի ղեկավարը ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որն ընդունվել էր փետրվարի 18-ին:
Այժմ այս հրամանագիրը պետք է հավանության արժանանա Բարձրագույն ռադայի կողմից, ինչից հետո Պորոշենկոն Ուկրաինայի անունից կկարողանա համապատասխան խնդրանքով պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵՄ-ի Խորհուրդ: Միևնույն ժամանակ նախագահը հանձնարարել է կառավարությանը փոփոխություններ մտցնել երկրի օրենսդրության մեջ, որպեսզի «Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային օպերացիան» հնարավոր լինի իրականացնել:
Ուկրաինական իշխանությունները սկսել են ակտիվորեն շրջանառել Դոնբասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին գաղափարը Մինսկում փետրվարյան բանակցություններից հետո, երբ որոշում կայացվեց հետ քաշել ծանր սպառազինությունները:
Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյաները և ռուսամետ անջատողականները բազմիցս նշել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման կարիք չեն տեսնում, չնայած որ մինչ այդ կողմ էին հանդես գալիս այս տարբերակին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ