Պատգամավոր «Նովոյի» որդին դուրս է եկել ընտրապայքարից. Արմավիրի քաղաքապետի ընտրություններ
Արմավիրիում մարտի 15-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու: Առաջադրված մյուս երեք թեկնածուն այսօր ինքնաբացարկ են ներկայացրել: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Առաջադրված թեկնածուներն էին գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, նրա քրոջ որդին՝ քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին Արտակ Գևորգյանը, Արմավիրի մարզպետի օգնական, Արմավիրի ավագանու անդամ Նվեր Պետրոսյանը, «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը և Էդվարդ Վարդումյանը:
Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, ինքնաբացարկ են հայտնել Արտակ Գևորգյանը, Մելիք Բաղդասարյանը և Էդուարդ Վարդումյանը: Մանուկ Սիմոնյանն ավելի վաղ էր ինքնաբացարկ հայտնել:
Այսպիսով, ընտրապայքարը կշարունակեն ՀՀԿ-ականներ, գործող քաղաքապետ Ռուբեմ Խլղաթյանը ու Նվեր Պետրոսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Պատգամավոր «Նովոյի» որդին, գործող քաղաքապետը և ևս 4 թեկնածու կպայքարեն Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար
Արմավիրի գործող քաղաքապետը ցանկանում է չորրորդ անգամ ընտրվել