Հրապարակվել է «դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակը
Bloomberg գործակալության փորձագետները կազմել են «դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառված են այն բոլոր երկրները, որոնց համար ընթացիկ տարին ճգնաժամային է լինելու:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Վենեսուելան և Արգենտինան: Ուկրաինան հայտնվել է 4-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը՝ 7-րդ:
Գործակալության փորձագետների կողմից հիմք է ընդունվել երկրների ինֆլյացիայի, գործազրկության, ինչպես նաև արտաքին պարտքերի մակարդակները: Արդյունքում ցուցակում հայտնվել են 15 երկրներ, որտեղ ճգնաժամային երևույթներ կգրանցվեն ընթացիկ տարում:
«Դժբախտ տնտեսությունների» ցուցակում հայտնվել են Հունաստանը, Իսպանիան, Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան և Ինդոնեզիան:
Վարկանիշի գնահատման ժամանակ հաշվի է առնվում «դժբախտության» ինդեքսը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ գործազրկության մակարդակ+ սպառողական գների փոփոխության ինդեքդս:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին