Էրդողանի հնարավոր թունավորումը կանխելու հատուկ միջոցառումներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր թունավորումը կանխելու համար նախագահական նստավայրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Նախագահական նստավայրում առողջապահության հարցերով զբաղվող 5 հոգանոց խումբը Էրդողանի ուտելիքը ստուգում է հատուկ տեստերով, հետազոտություներ անցկացնում ռադիացիայի, քիմիական տարրերի և ծանր մետաղների հայտանբերման համար: Սննդամթերքի գնումից մինչև պատրաստումը գտնվում է խստացված հսկողության տակ:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Յենիշաֆաք» թերթը հայտնում է, որ առողջապահական խումբը ղեկավարում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ջևդեթ Էրդյոլը: Նա լրագրողներին հայտնել է, որ խումբն ունի հատուկ աշխատանքային պլան, համաձայն որի, բժշկական փորձաքննությամբ ստուգում Էրդողանի խմելու ջուրն ու ուտելիքը: Ըստ Էրդյոլի՝ սննդամթերքի հետազոտությունը իրականցվում է նաև Էրդողանի թե՛ ներգնա, թե՛ արտագնա այցերի ժամանակ, քանի որ այժմ մահափորձեր կատարվում են ոչ թե զենքով, այլ հատկապես սննդի թունավորմամբ:
«Ուտելիքից վերցված նմուշների փորձաքննությունը ոչ միայն Անկարայի, այլև Ստամբուլի տարբեր լաբարատորիաներում են արվում: Մտածում ենք մի լաբարատորիա էլ նախագահական նստավարյում հիմնել»,- ասել է Էրդյոլը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին