Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը սպառնացել է Միացյալ Նահանգներին
Հյուսիսային Կորեան կարող է կանխարգելիչ հարված հասցնել, եթե ԱՄՆ կողմից «Միջակային վտանգը» շարունակի ահագնանալ:
«Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխացմամբ` Ժնևում ընթացող Զինաթափման հարցերով համաժողովի շրջանակներում իր ելյութում նման հայտարարությամբ հանդես է եկել ԿԺԴՀ արտգործնախարար Լի Սու Յենը:
Վերջնիս խոսքերով Կորեական թերակզին նման է «միջուկային վառոդե տակառի», որն կարող է ամեն պահի պայթել:
«ԿԺԴՀ-ն չի կարող չամրապնդել իր զսպման միջուկային ուժերը, որպեզի կարողանա դիմակայել ահագնացող ամերիկյան միջուկային վտանգին: Այժմ երկիրը անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի զսպման համար կանխարգելիչ հարված հասնելու միջոցների է տիրապետում»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նա նաև «աննախադեպ սադրանք» է որակել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները:
Նշենք, որ նախօրեին Հյուսիսային Կորեան, որպես բողոք ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների, Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ էր արձակել: