ՄԱԿ հատուկ դեսպանը նախատեսում է Հալեպում հրադադար հաստատել
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան մեկնել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ նախատեսված է տեղային հրադադար հաստատել կառավարական զորքերի և ապստամբների միջև: Այն գործելու է քաղաքի թաղամասերից մեկում, իսկ հաջողության դեպքում ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկելու: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Հալեպը 2012 թվականի օգոստոսից բաժանվել է մի քանի մասի: Որոշ թաղամասեր գտնվում են կառավարական զորքերի վերահսկողության տակ, իսկ մնացածներն էլ` ընդդիմության ու իսլամիստների: Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերված է, և իտալացի դիվանագետը շտապում է «սառեցված» գոտիներ հիմնել:
Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունը, սակայն, դեմ է հրադադարին:
«Կրակի դադարեցումը պետք է լինի ամբողջ երկրով մեկ, միայն այդ պարագայում մենք համաձայն ենք բանակցելու»,-ասել է ազատ բանակի հրամանատար Աբդել Ջաբար Ալ-Օկեյդին: