ԱՄՆ պետքարտուղարությունը Եվրամիությանը հորդորում է զերծ մնալ Ռուսաստանի հետ կապերից
Միացյալ Նահանգներն հերթական անգամ կոչ է արել եվրոպական երկրներին մինչ ուկրաինական հակամարտության կարգավորումը զերծ մնալ Ռուսաստանի հետ առևտրային կապերից։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«Շատ անգամ ենք հասկացրել, որ այժմ Ռուսաստանի հետ բիզնես վարելու ժամանակը չէ»,- հայտարարել է Հարֆը, մեկնաբանելով վերջերս Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այցը Մոսկվա։
Հարֆի խոսքերով, Վաշինգտոնը եվրոպացի գործընկերների առջև բազմիցս է բարձրացրել համախմբման անհրաժեշտությունը, ինչը կկանգնեցնի Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունը լարելուց։
Մարի Հարֆը նույն ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է զուգահեռներ անցկացնել Ղրիմի Ռուսաստանի հետ միավորման և Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքների զավթման միջև։ Պատասխանելով հարցին, թե ինչու Վաշինգտոնը նույն հետևողականությամբ չի դատապարտում Թուրքիային, Հարֆն ասել է, թե խոսքը գնում է տարբեր դեպքերի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին