Սիրիայի Ղամշլի քաղաքում մեկնարկել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները
Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամշլի քաղաքի Ս.Հակոբ եկեղեցում փետրվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որը սկսվել է հոգեհանգստյան արարողությամբ: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը:
Միջոցառման ընթացում հայերենով և արաբերենով ընթերցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը և Ջեզիրիա կենտրոնական հանձնախմբի հայտարարությունը: Գերպ. Տ. Փառեն Ծ.Վարդապետ Վարդանյանի գլխավորությամբ բացվել է եկեղեցու պատին փակցված պաստառը: