Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ներկայացրել է ԵՄ կազմում թագավորության մնալու պայմանները
Միացյալ թագավորությունը կմնա ԵՄ կազմում միայն Բրյուսելի կողմից իրականացվող քաղաքականությունում «լուրջ փոփոխությունների» պարագայում։ «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Վերջին 20 տարում ինչ-որ շրջանում ԵՄ-ն դուրս է եկել ռելսերից և այժմ շարժվում է սխալ ուղղությամբ։ Միությանը ռելսեր վերադարձնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ և առկա համաձայնագրերի վերանայում»,- նշել է Միացյալ թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ֆիլիպ Համոնդ շեշտել է, որ Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի ԵՄ կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի կառույցում անդամակցությունը լինի շահավետ:
Նրա խոսքերով, վերջին ամիսներին նա բանակցել է ԵՄ անդամ 23 պետությունների իր գործընկերների հետ»:
Գործընկերների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մենք մնանք միության կազմում»,- նշել է Ֆիլիպ Համոնդը:
Մեծ Բրիտանիան ցանկանում է մտնել ԵՄ միասնական տնտեսական գոտի, իսկ մնացած բոլոր ոլորտները թողնել բրիտանական խորհրդարանի իրավասության ներքո:
Բացի դրանից, մոտ ապագայում թագավորությունում կկայանա ԵՄ անդամակցության մասին հանրաքվե։ Ծրագրվում է քվեարկությունը կազմակերպել մինչև 2017 թվականի վերջը, այն պարագայում, եթե գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը մայիսին կայանալիք ընտրությունների արդյունքներով կմնա իշխանության ղեկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում