ԲՀԿ-ն հնարավոր է ընդդիմություն դառնա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլևս այլընտրանք չի մնա և կհայտարարի ընդդիմություն լինելու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Վաղը կայանալիք համագումարի ընթացքում մենք կքննարկենք մեր հետագա անելիքները»,- նշեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք դեմ են ցնցումներին, մայդաններին:
«Մենք նման շռայլության գնալու իրավունք չունենք: Ցնցումները երկիրը տասնյակ տարիներով հետ կտանեն: Սրա հետ էր կապված Գագիկ Ծառուկյանի հայտնի որոշումը: Կարծում եմ՝ այդ մասին գիտի նաև ժողովուրդը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» նախապես հայտարարել էին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրելու մասին: Փետրվարի 18-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Նույն օրը ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնելու մասին է ասել, կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել. Մելքումյան
Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. ԲՀԿ-ական պատգամավոր