ՄԱԿ-ԱԽ-ին առաջարկվել է վերանայել Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված էմբարգոն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկվել է վերանայել Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված էմբարգոն` դրանից բացառելով բժշկական, գյուղատնտեսական և այլ մարդասիրական նպատակներով կիրառվող ապրանքները: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` համապասխան առաջարկությունը տեղ է գտել ՄԱԿ ԱԽ-ի` Պխենյանի նկատմամբ պատժամիջոցներով զբաղվող փորձագետների խմբի կողմից հեղինակված զեկույցում:
Աղբյուրի փոխանցմամբ` փաստաթղթում բերվում են ՄԱԿ տվյալները, որոնց համաձայն ԿԺԴՀ շուրջ 17 մլն քաղաքացիներ տառապում են թերսնմամբ: Բացի դրանից` Հյուսիսային կորեայում 7 մլն մարդ ունի որակյալ ջրամատակարարման և սանիտարիայի ապահովման կարիք:
Իր հերթին, ըստ ՄԱԿ տվայլների 6 մլն մարդ ԿԺԴՀ-ում ունի որակյալ բուժսպասատկման կարիք:
Փորձագետները նշում են, որ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևում նախատեսված չեն Էնբարգոյի ռեժիմից որոշ ապրանքների դուրսբերման մեխանիզմները:
Այս կապակցությամբ փորձագիտական խումբը առաջարկում է մշակել համապատասխպան մեխանիզմներ, սակայն միայն այն ապրանքների պարագայում, որոնց կիառնումն ունի «բժշկական, գյուղատնտեսական և այլ մարդասիրական» բնույթ:
Փաստաթղթում սակայն նշվում է որ հյուսիսկորեական վերնախավը տարբեր մեթոդներով շրջանցում է տաբբեր զինատեսակների և պերճանքի առարկաների էմբարգոն: