Թուրքիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետեվանքով 2 օդաչու է զոհվել
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժերի համատեղ զորավարժության ժամանակ այսօր Թուրքիայի Քոնյա քաղաքից 22 կմ հեռավորության վրա F-4 տեսակի ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` Թուրքյաի ԶՈՒ գլխավոր շտաբը հաղորդել է 2 զոհված օդաչուների մասին: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ նախորդ շաբաթ էլ զոհվել էր 4 օդաչու F-4 տիպի երկու մարտական ինքնաթիռների կործանման պատճառով:
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը մեկնարկել է այսօր առավոտյան: Ինքնաթիռը կործանվել է Հայաստանի ժամանակով ժամը 11:50-ի սահմաններում: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ կործանիչի անկման պատճառը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել զոհված օդաչուների ընտանիքներին: