«ԲՀԿ-ն կարող է վերածվել այնպիսի կուսակցության, որոնց քանակը բավական մեծ է Հայաստանում»
Մարդիկ կայացնում են իրենց համար ռացիոնալ որոշում, որը բխում է իրենց շահերից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն՝ անդրադառնալով ԲՀԿ-ից հեռացող պատգամավորներին:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք դա առնետավազք է, քաղաքագետը պատասխանեց. «Ուզում եք անվանեք առնետավազք, դա ձեր խնդիրն է»:
Ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ ԲՀԿ-ն շարունակելու՞ է ստանալ այն ֆինանսական ռեսուրսները, որոնք կային մինչ հիմա, եթե այո, ապա դա մի փոքր այլ հարց է, իսկ եթե ոչ, ապա ԲՀԿ-ն կարող է վերածվել այնպիսի կուսակցության, որոնց քանակը բավական մեծ է Հայաստանում:
Մարկարովը հավանական չհամարեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, քանի որ նրա կարծիքով,չկա այն քաղաքական ուժը, որի վրա նա պետք է հենվի։