Նեմցովի սպանության հետևանքով ԱՄՆ-ն հնարավոր է թարմացնի «Մագնիտսկու ցուցակը»
Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով` ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումները աճելու հավանականություն կունենան: Այդ մոտեցումն հիմնավորող առաջին նախանշաններն արդեն առկա են: Այս մասին հաղորդում է «Газета.ru»-ն:
Այդ մասին է վկայում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, ըստ որի` տարեվերջին ամերիկյան իշխանությունները կարող են թարմացնել տխրահռչակ «Մագնիտսկու ցուցակը», որը պատժամիջոցներ էր սահմանում այն ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին մարդու իրավունքների խախտման մեջ: Այս անգամ պատճառը կարող է դառնալ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունը:
Նուլանդը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պետք է զբաղվի ոչ միայն սպանությունը կատարողներին ձերբակալելով, այլև պատվիրատուներին բացահայտելով, ընդ որում` պետք է անցկացնել միջազգային չափանիշներին համարժեք հետաքննություն:
Հիշեցնենք, որ պատժամիջոցների ցուցակի ստեղծման համար հիմք էր հանդիսացել «Դիմա Յակովլևի օրենքը», որն արգելում է ամերիկյան քաղաքացիներին որդեգրել ռուս որբերի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին