ԻԼԻՊ-ն ազատ է արձակել ասորի գերիներին
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալներն ազատ են արձակել ասորիներին, ում առևանգել էին Սիրիայի Թել-Թամեր գյուղից: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Կենտրոնը նշում է, որ ԻԼԻՊ-ը նրանց ազատել է ուրբաթօրյա աղոթքից հետո: Ասորական համայնքի ներկայացուցիչը հաստատել է տվյալ փաստը` ավելացնելով, որ դեռ նրանք դուրս չեն եկել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանից: Այս պահին հայտնի չէ, թե այս պահին քանիսն են ազատվել, և քանիսն են դեռ գերության մեջ, քանի որ առևանգվածների թիվը հասնում է 300-ի: