«Շատ քիչ քաղաքական ուժեր կգտնվեին, որ կդիմանային այդ իրավիճակին» (տեսանյութ)
«Ուզում եմ շնորհավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Արտահերթ համագումարով ի վերջո կարողացան ձևավորել նոր վարչություն և վերջապես հանգուցալուծել այն իրավիճակը, որը սկսվել էր փետրվարի 12-ից ի վեր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա՝ Նաիրա Զոհրաբյանը լավագույն տարբերակն էր ընդհանուր թիմից, որը կարող էր Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո այդ պարտավորությունները ստանձնել:
«Կարծում եմ՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ իրենք այսուհետ ընդդիմություն են, իրոք սպասելի էր: Նման իրավիճակներից հետո, որի մեջ հայտնվեց ԲՀԿ-ն, այն հարվածները որ ընդունեց, այլևս ոչինչ չէր մնում, քան հռչակել կուսակցությունն ընդդիմություն: Շատ քիչ քաղաքական ուժեր կգտնվեին, որ կդիմանային այդ իրավիճակին:»,-նշեց նա:
ԲՀԿ-ի հետ համարագործակցության ակնկալիքների մասին՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին