Աշխարհում 19:28 26/03/2015

El País. «Հայաստան. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»

Իսպանական առաջատար El País պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը` ներկայացնելով երիտթուրքերի կողմից ցեղասպանության իրականացման մեխանիզմները և հայերի տեղահանությունները դեպի սիրիական համակենտրոնացման ճամբարներ:

Հղում անելով 1939 թվականին Հիտլերի կողմից արված «Ով է այսօր խոսում հայերի բնաջնջումից» արտահայտությանը` պարբերականը նկատում է, որ հենց այս մտայնությամբ էլ Հիտլերը Լեհաստան մուտք գործելուց առաջ սկիզբ դրեց իր ցեղասպան պատերազմական գործողություններին, որոնք արդյունքում հանգեցրեցին Հոլոքոստին:

Այնուհետև պարբերականը հիշեցնում է, որ հրեական ծագումով լեհ երիտասարդ Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության նման հանցագործությունների դեմ պայքարելու և կանխելու համար միջազգային նորմերի ստեղծման ջանքերի հիմքում ընկած է տարիներ առաջ իրականացված հայերի կոտորածների ցավը: Պարբերականի դիտարկմամբ` չնայած նրան, որ Լեմկինին հաջողվեց միջազգային հանրության կողմից «ցեղասպանություն» հանցագործության դատապարտմանը հասնել, սակայն նույնիսկ այդ անձնական ձեռքբերումը չհանգեցրեց արդյունավետ միջազգային օրենսդրության մշակմանը և կիրառմանը, որը կապահովեր պատիժ նման հանցագործությունների դեպքում: Արդյունքում այդ նորմերը գործեցին միայն մեղավոր պետության թուլության դեպքում (Ռուանդա, Սերբիա):

«1915 թվականին տեղի ունեցած հայերի ողբերգությունը լիովին համապատասխանում է Լեմկինի տված նկարագրությանը: Դա քրեական հանցագործությունների փաթեթ էր, որի նպատակն էր բնաջնջել մի ամբողջ ժողովրդի` ռասիստական գաղափարախոսների մշակած ծրագրի հիման վրա: Այն զուգորդվել է այնպիսի լրացուցիչ միջոցառումներով, ինչպիսիք են ֆիզիկական ոչնչացումը և սեփականության մասայական բռնագրավումը: Գործողությունները ենթադրում էին արական սեռի ներկայացուցիչների համակարգային ոչնչացում, կանանց և ծեր բնակչության զանգվածային տեղահանում, որի ընթացքում նրանք հարկադրված էին առանց ապրուստի միջոցների և իրենց ուղեկցող քրդական խմբերի և «պահապանների» կողմից բռնությունների ենթրակվելու ամռանը հարյուրավոր կիլոմետրեր անցնել Անատոլիայի անապատասված տարածքներով: Նրանց ճանապարհը ավարտվեց կամ համակենտրոնացման ճամբարներում (Հալեպ) կամ բնաջնջմամբ (Դեյր Զոր): Ոչնչացված բնակչության թիվը կազմում է շուրջ 1,2 մլն` նախկին երկու միլիոնից ավել բնակչությունից»,- գրում է պարբերականը:

Պարբերականի դիտարկմամբ` ցեղասպանության մասին որոշումը պատկանում էր երիտթուրքերի ազգայնական կառավարությանը և այն առաջնորդներին, ովքեր 1908 թվականի հեղափոխության ժամանակ թվում էր, թե ընդունում են էթնիկ-կրոնական փոքրմասնությունների (հույներ, հայեր, հրեաներ) նկատմամբ քաղաքացիների հավասարության սկզբունքը: Սակայն, նկատում է պարբերականը, շուտով երիտթուրքերի քաղաքական մոդեռնիզացիայի կուրսը մերժեց բազմազանությունը, որպեսզի ռազմասիրական ազգայնամոլության դիրքերից թելադրի, որ թուրք հասարակությունը պետք է լինի ռասայապես և մշակութապես միասեռ:

«Սրանք թյուրքիզմի և իսլամիզմի շարժման գաղափարախոս, Էրդողանի կողմից ցիտվող հեղինակ Զիյա Գյոկքալփի համաձայն թուրք ժողովրդի երկու հենասյուներն էին: Փոքրամասնությունները պետք է ընդունեին թուրք մարդու գերակայությունը, հակառակ դեպքում «իշխող ազգը» կազատվեր այնպիսի «տարրերից, որոնց անհավատարմությունը բացահայտ էր»՝ ադպիսով պաշտպանվելով «օտար ժողովուրդներից», ովքեր բնակվում էին կայսրությունում: Ցեղասպան քաղաքականության հիմքը դրված էր: «Yaur»-ների նկատամամբ ատելությունն աստիճանաբար վերածվում էր ոչնչացման ցանկության` հատկապես 1912-1913թթ. Բալկանյան պետությունների նկատմամբ Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո, երբ մահմեդականների արտահոսք տեղի ունեցավ դեպի Անատալոիա, և դրվեցին երիտթուրքերի ռազմական քաղաքականության հիմքերը»,- գրում է պարբերականը:
Շարունակելով, պարբերականը նկատում է, որ հենց այս համատեքստում էլ ռասիստական գաղափարախոսության կրողներ երիտթուրքերի ղեկավարներ Էնվեր և Թալեաթ փաշաները կայսրության մուտքը պատերազմ դիտարկեցին որպես իրենց գաղափարների իրականացման հնարավորություն:

««Երկար քննարկումներից» հետո երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդ Թալեաթը 1915-ի մարտին վերջնական որոշում կայացրեց: Դրան հաջորդեցին հարյուրավոր հայտնի հայերի ձերբակալությունները Կոստանդնուպոլսում՝ ապրիլի 24-ի գիշերը, թվով 2000-ից 650 հայ տեղահանվեց կամ սպանվեց: Ցուցակի միակ կինը Զաբել Եսայանն էր, ում հաջողվեց փախչել: Նա մահացավ 1940թ. Գուլակում: Համայնքը մնացել էր առանց ղեկավարի: Մայիսի 27-ին ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանով կառավարությունը որոշեց Արևմտյան Անատոլիայի հայերի ընդհանուր տեղահանում իրականացնել: Սակայն գործընթացը սկսվել էր շատ վաղուց` 1914թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ Էնվեր Փաշան՝ պաշտպանության նախարարը, ստեղծեց «Հատուկ կազմակերպությունը» (ՀԿ)՝ որպես ռազմական հակաանջատողական միավորում:

1914թ. օգոստոսին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն ակտիվացրեց այդ կառույցը, որպեսզի զբաղվի այն մարդկանցով, ովքեր պետք է «բնաջնջվեն հայրենիքից»: Հիմնական թիրախը հայերն էին, և այդ ուղղությամբ դեկտեմբեր ամսից Թալեաթը և կառույցի ղեկավար Բահեթին Շաքիրը սկսեցին քայլեր ձեռնարկել»,- գրում է պարբերականը:

Այնուհետև պարբերականը անդրադառնում է 1915 թվականից հետո հայերի դեմ իրագործված կոտորածների միջազգային դատապարտման փորձերին, ցեղասպանությունը իրականացրած երիտթուրք պարագլուխների` մահապատժի դատապարտվելուն:

Հիշատակելով թուրք գրող Օրհան Փամուկին և թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին և թե ինչ իրադարձություններ հաջորդեցին նրանց կողմից Հայոց ցեղասպանության մասին խոսելու և թուրքական ժխտողոկանությունը դատապարտելու փորձերի արդյունքում` պարբերականը գրում է.  «Նրանց մտքերը, սակայն, դիմակայեցին ժամանակի փորձությանը: Կարսի քաղաքապետը, «մարդասիրության հուշարձան» է տեղադրել երկու ժողովուրդների հաշտեցման համար: Սակայն Էրդողանը պահանջեց այն ապամոնտաժել, իսկ հիմա էլ ցեղասպանությունը պայմանավորում է 1918թ.ինչ-որ արխիվներով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}